ԳլխավորԼուր

Հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով 4 անձ է ձերբակալվել (տեսանյութ)

Անցակետ՝ հայ-վրացական սահմանին

Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են օտար երկրի 4 քաղաքացու՝ Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով, տեղեկացնում է «Ալիք Մեդիան»:

Հանցանքը ենթադրում է 4-ից 5 տարվա ազատազրկում:

Մեղադրյալները, սահմանային անցակետը շրջանցելով, Հայաստանի Հանրապետությունից խմբով ապօրինի հատել են Վրաստանի պետական սահմանը: Հետաքննությունն ընթանում է պետական սահմանն ապօրինի հատելու փաստով, Վրաստանի ՔՕ-ի 344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով։

Comment here