ԳլխավորԼուր

Նշանակվել է սպորտի գծով ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ԿԳՄՍ փոխնախարար Տիգրան Սիմոնյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Նա համակարգելու է սպորտի ոլորտը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Տիգրան Սիմոնյանը մասնագիտական կրթությունը ստացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որտեղ էլ հետագայում ծավալել է աշխատանքային գործունեությունը։ 1996 թվականից դասավանդում է ինստիտուտում. եղել է բուհի Հ․ Թոփալյանի անվան ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի գիտական հարցերի պատասխանատուն,  Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկանը, ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքային խմբի անդամ, իսկ 2024-26 թվականներին հանդիսացել է նույն ինստիտուտի ռեկտորը:

1984 թվականից զբաղվել է ատլետիկա մարզաձևով, եղել է ՀՀ ատլետիկայի հավաքականի անդամ, հանրապետական և միջազգային մրցաշարերի մրցանակակիր է:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews