Մահացել է բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր Սամվել Կոսյանը, հայտնում են Հայաստանի գրողների միությունից։
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 79 տարեկանում կյանքից հեռացել է 60-ականների և գարունականների սերնդի ճանաչված բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր Սամվել Կոսյանը։ Նրա գրական վաստակը, մարդկային ջերմ ու լուսավոր կերպարը, ազնիվ ու բարի ներկայությունը երկար կմնան մեր հիշողություններում»,– նշված է գրառման մաեջ։
Սամվել Կոսյանը 2005-2012 թվականներին վարել է ՀԳՄ պաշտոնաթերթ «Գրական թերթի» գլխավոր խմբագրի պաշտոնը:
2023 թվականին նրա «Փոշուց քշվածները» պիեսը «Դրամատուրգիա» անվանակարգում արժանացել է Գրքի երևանյան միջազգային փառատոնի առաջին մրցանակին:
2000 թվականին «Գուցե փրկվենք» («Կյանքը վանդակի կողքով») պիեսը Իրանի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Գրան պրի» (Gran Prix) մրցանակի։ Այն թարգմանվել է պարսկերեն, հրատարակվել առանձին գրքույկով և բեմադրվել Իրանում։



