ԳլխավորԼուր

Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթն արժանացել է Մարկ Տվենի անվան մրցանակի

Էլֆիք Զոհրաբյան. «Բյուրեղապակե մարդը»

Մոնրեալում ամփոփվել է Մարկ Տվենի անվան միջազգային գրական մրցույթը, որի արդյունքում հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթը «Գրականություն երեխաների համար» անվանակարգում արժանացել է մրցանակի:

Գրական մրցույթի մասնակից երկրներներն էին Ֆրանսիան, Գերմանիան, Բելառուսը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Լիտվան, Ղրղզստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը, Ռումինան, Լեհաստանը և այլն:

ՎՊՀ դասախոս, վանաձորցի հեքիաթագիրը նաև հրավեր-առաջարկ է ստացել դառնալու Հյուսիսային Ամերիկայի գրողների միության անդամ: