ԳլխավորԽոսք

Մարդկանց մեծ մասը երբեք չի լսում միմյանց. Հեմինգուեյ

Էռնեստ Հեմինգուեյ

Ներկայացնում ենք ամերիկացի գրող, Նոբելյան մրցանակակիր (1954) Էռնեստ Հեմինգուեյի (21.07.1899-2.07.1961) աֆորիզմ դարձած մտքերից։

***

• Աշխարհի բոլոր մարդիկ բաժանվում են երկու տեսակի. առաջինի հետ հեշտ է, ինչպես հեշտ է առանց նրանց: Երկրորդի հետ շատ դժվար է, բայց առանց նրանց ապրելն անհնար է։

• Գրելն իրականում շատ հեշտ է։ Դուք պարզապես նստում եք գրամեքենայի առջև և սկսում եք արնահոսել:

• Կյանքում ամենաքիչը ես հանդիպել եմ խելացի մարդկանց, որոնք նաև երջանիկ են:

• Երբեք մի ճանապարհորդեք նրանց հետ, ում չեք սիրում:

• Մարդկանց մեծ մասը երբեք չի լսում միմյանց:

• Ես խմում եմ, որպեսզի շրջապատի մարդիկ ավելի հետաքրքիր դառնան:

• Աշխարհի ամենազզվելի բառը «կենսաթոշակ»-ն է։

• Մարդիկ տարիքի հետ ոչ թե ավելի խելացի, այլ պարզապես ավելի զգույշ են դառնում:

• Մի տեղից մյուսը տեղափոխվելով ՝ դուք այնուամենայնիվ չեք կարող փախչել ինքներդ ձեզանից:

• Եթե դադարել եք ինչ-որ բաներ անել պարզապես հաճույքի համար, համարեք, որ այլևս չեք ապրում:

• Եթե երկուսը սիրում են միմյանց, դա չի կարող երջանիկ ավարտ ունենալ:

• Աշխարհում այնքան շատ կանայք կան, որոնց հետ կարելի է քնել, և այնքան քիչ կանայք, որոնց հետ կարելի է խոսել:

• Եթե ցանկանում եք ազատվել ինչ-որ մտքից, գրի առեք այն:

• Լավագույն հնարավորությունը իմանալու՝ արդյոք կարող եք վստահել մարդուն, նրան վստահելն է:

• Ցանկացած վախկոտություն գալիս է չսիրելուց:

• Բոլոր սենտիմենտալ մարդիկ շատ դաժան են:

• Եթե ինչ-որ բան ձեզ ցավ է պատճառում, ապա դուք դրա նկատմամբ առնվազն անտարբեր չեք:

• Աշխարհի լավագույն մարդիկ գիտեն, թե ինչպես զգալ գեղեցկությունը, ռիսկի դիմելու համարձակություն ունեն և ճշմարտությունն ասելու ուժ: Եվ հենց այս դրական հատկանիշներն են նրանց շատ խոցելի դարձնում: Այդ իսկ պատճառով լավագույն մարդիկ հաճախ ավերված են ներսից։

• Հաջողության գաղտնիքը պարզ է՝ երբեք մի հուսահատվեք։ Երբեք մի հուսահատվեք: Երբեք մի հուսահատվեք մարդկանց շրջապատում:

Թրգմ. Usanogh.am