ԳլխավորԽոսք

Գիշերն արևի համար լացելիս չես նկատում աստղերը. Ռաբինդրանաթ Թագոր

Ռաբինդրանաթ Թագոր

Ներկայացնում ենք հնդիկ բանաստեղծ և փիլիսոփա, 1913 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաբինդրանաթ Թագորի (7 մայիսի, 1861 — 7 օգոստոսի, 1941) մտքերից։

***

◙ Սխալների առջև երբ փակում ենք դուռը՝ ճշմարտությունը շփոթված հարցնում է. «Հիմա ես ինչպե՞ս ներս մտնեմ»։

◙ Մարդն ավելի վատ է կենդանուց, երբ ինքն է կենդանի դառնում։

◙ Ես խնդրեցի ծառին. «Պատմի՛ր ինձ Աստծո մասին»։ Եվ այն ծաղկեց։

◙ Պաշտիր սերը, եթե մինչև իսկ նա քեզ վիշտ բերի։

◙ Անկեղծ լինելը հեշտ է, երբ չես պատրաստվում ասել ողջ ճշմարտությունը։

◙ Մեռած խոսքերի փոշին կպել է քեզ. լռությամբ լվա՛ հոգիդ։

◙ Չպարզված սերը սուրբ է։ Փակված սրտի խավարում նա փայլում է պատվական քարի պես։ Օրվա տարօրինակ լույսի տակ նա ցավալիորեն աղոտ է, դժգույն։

◙ Գիշերն արևի համար լացելիս չես նկատում աստղերը։

◙ Դու ո՛չ միայն Աստծու ստեղծագործությունն ես, ո՛վ կին, այլև տղամարդկանց. այդ նրանք են իրենց հոգու գեղեցկությամբ քեզ միշտ զարդարում։ Ոսկե երևակայության մանվածքից բանաստեղծները քեզ համար հյուսվածք են գործում, իսկ նկարիչները միշտ նոր անմահություն են դրոշմում քո դեմքին։ Ծովը իր մարգարիտն է տալիս, հանքերը՝ ոսկին, ամռան պարտեզները ծաղկունք են շնորհում, որ զուգեն, զարդարեն քեզ ու դարձնեն ավելի թանկագին։ Տղամարդու սրտի ավյունն ու տենչը իրենց փայլով շուք են տալիս քո ջահելությանը։ Դու կես կին ես, կես ցնորք։

◙ Թաղվելով վայելքներում՝ դադարում ենք նկատել ցանկացած հաճույք։

◙ Ամեն բան իր չափն ու սահմանն ունի, և գիշերվա մենությունը պատկանում է ամեն մեկին։

◙ Ոչ ոք անմահ չէ, և ոչինչ հավիտյան չի մնում։ Կյանքը հին սովորական բեռը չէ, և ոչ էլ երկար է մեր բռնած ճամփան։

◙ Աղեղը, բաց թողնելով նետին, շշնջում է նրան. «Քո ազատության մեջ իմ ազատությունն է»։

◙ Ծաղիկը թառամում է ու մեռնում, բայց նա, ում ձեռքին է այդ ծաղիկը, հավիտյան չպիտի արտասվի դրա համար։

◙ Բացարձակ լռությունն է միայն, որ պսակում է երգի կատարելությունը։

◙ Ծովը չեք կարող հատել՝ ուղղակի ջրին նայելով։ Ժամանակ մի՛ ծախսեք իզուր ցանկությունների վրա։

◙ Կյանքը ոսկեղեն ստվերը սուզվելու համար թեքվում է արևմուտք։ Սերն էլ, արցունքների երկինքը համբառնալու համար, պետք է թողնի իր խաղերն ու սպառի բոլոր տանջանքները։

◙ Գեղեցկությունը քաղցր է մեզ համար, որովհետև նա պարում է նույն փութանցիկ նվագի եղանակով, ինչպես մեր կյանքը։