Բրազիլացի գրող և բանաստեղծ, «Ալքիմիկոսը», «Աքրայում գտնված ձեռագիրը» գրքերի հեղինակ Պաուլո Կոելյոյի (1947) ծննդյան օրն է։
Ներկայացնում են մտքեր՝ գրողի տարբեր ստեղծագործություններից։
***
Երեխան միշտ կարող է մեծահասակին երեք դաս տալ՝ նա ուրախ է առանց պատճառի, միշտ ինչ-որ բանով զբաղված է և կարողանում է յուրաքանչյուր գնով հասնել իր ուզածին:
Մարդը իր ճակատագիրը պետք է ընտրի, այլ ոչ թե ընդունի:
Որքան ենք մենք կորցնում միայն այն պատճառով, որ վախենում ենք կորցնել:
Մարդկանց հատկանշական է հորինել այն, ինչ գոյություն չունի և օգտակար դասեր չքաղել այն ամենից, ինչ մեր աչքի առաջ է:
Մենք միշտ գիտենք, թե որ ճանապարհն է լավագույնը: Բայց հետևում ենք սովորականին:
Երբ դու գտնում ես կյանքի համար կարևոր մի բան, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվես մնացած ամեն ինչից:
Հասնելով վերջին՝ մարդիկ ծիծաղում են այն վախերի վրա, որոնք մինչև այդ տանջում էին իրենց:
Ես վախենում եմ, որ երբ երազանքս իրականություն կդառնա՝ այլևս պատճառ չեմ ունենա ապրելու այս աշխարհում:
Հիշի՛ր. միշտ պետք է հստակ իմանաս` ինչ ես ուզում:
Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքը նպաստում է, որպեսզի քո ցանկություններն իրականանան:
Մեզ բոլորիս մի փոքր խելագարությունն է պակասում:
Դադարիր անընդհատ մտածել իբր դու բոլորին խանգարում ես: Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս՝ նա ինքը կբողոքի: Իսկ եթե խիզախություն չունենա բողոքելու՝ դա իր պրոբլեմն է:
Միայն նա է երջանիկ, ով ունակ է երջանկություն տարածել։
Ավելի լավ է ապրիր այնպես, կարծես այսօր քո կյանքի առաջին (կամ վերջին) օրն է։
Կյանքը միշտ չէ, որ երկրորդ հնարավորություն է տալիս։ Եվ նվերները, որ նա հրամցնում է՝ ավելի լավ է ընդունել։
Կյանքը չափազանց կարճ է կամ չափազանց երկար, որպեսզի հնարավոր լինի այն այդքան վատ ապրելու ճոխություն թույլ տալ։
Մենք սովորաբար գնահատում ենք այն, ինչ հեռվից է եկել և հազվադեպ գնահատում մեր շուրջը գտնվող գեղեցկությունը։
Կարելի է սպառել կյանքը՝ անիծելով աշխարհը, բայց մեր հաջողությունն ու անհաջողությունը ամբողջովին կախված է մեզանից։
Comment here
You must be logged in to post a comment.