ԳլխավորՄարս VS ՎեներաՄի կտոր գիրք

«Արհամարհանք». Ալբերտո Մորավիա

Ես ինձ հաշիվ չէի տալիս, թե որքան եմ երջանիկ: Ինձ թվում էր, թե անում եմ այն, ինչ բոլորն են անում. սիրում եմ իմ կնոջը, և նա էլ սիրում է ինձ, և այդ սերը ինձ թվում էր շատ բնական, նորմալ, այնպիսի մի սովորական բան, որն իրենից առանձին արժեք չի ներկայացնում, կարծես դա օդի նման մի բան է, որը մենք շնչում ենք, որից այնքան շատ կա մեր շուրջը և որը մեզ համար թանկ է դառնում միայն այն ժամանակ, երբ այլևս չի բավարարում, և մենք սկսում ենք շնչահեղձ լինել նրա բացակայությունից:

***

Որքան մեծ է երջանկությունը, այնքան քիչ ենք  դա նկատում:

***

Մեր զգացմունքների կատարյալ և խոր ներդաշնակությունը ուղեկցվում էր այն մթագնությամբ կամ, եթե կուզեք, բանականության այն լռությամբ, որի պայմաններում դադարում է ամեն մի դատողություն, և սիրած մարդու գործողություններն ու բնավորությունը գնահատելիս ենթարկվում ես միայն սիրո ձայնին: Մի խոսքով, ինձ թվում էր, թե նա ոչ մի թերություն չունի, և, կարծում եմ, որ այդ նույն ձևով էլ նա էր ինձ պատկերացնում: Կամ, գուցե, ես նրա թերություններն էի տեսնում, իսկ նա` իմը, բայց սիրո կատարած ինչ-որ մի հրաշագործ կերպարանափոխության շնորհիվ այդ թերությունները մեր երկուսին էլ թվում էին ոչ միայն ներելի, այլև սիրելի, կարծես դրանք ոչ թե թերություններ էին, այլ առաքինություններ, թեև արտասովոր բնույթի:

***

Ես հետո միայն հասկացա, որ երբեք կյանքից այնքան դժգոհ չեմ եղել, որքան այն ժամանակ, երբ, ըստ երևույթին, ես կատարելապես և անհունորեն երջանիկ էի:

***

Կինը միշտ էլ կարող է պատրվակ գտնել մերժելու համար:

***

Երեխաները լացի են դիմում, ծառայեցնելով այն որպես շրջապատի վրա բարոյական ճնշում գործադրելու ծայրահեղ փաստարկ կամ միջոց։ Այդպես են անում նաև կանայք, ինչպես և առհասարակ բոլոր թուլակամ և փոքրոգի մարդիկ:

***

Անկախ այն բանից, թե որքան է սիրում կինը իր ամուսնուն, ցանկացած սխալը՝ նույնիսկ ամենաչնչինը, կարող է պատճառ հանդիսանալ, որ իր ամուսնու հանդեպ տածած սերը վերափոխվի արհամարհանքի:

***

Միշտ չէ, որ անմեղությունը կարողանում է համոզիչ լինել:

***

Ուժեղ զգացմունքները լավ են նրանով, որ իրենք իրենց, առանց մեր կամքի և գիտակցության, անցնում են գործողության:

Ալբերտո Մորավիա (28.11.1907-26.09.1990), «Արհամարհանք»

Comment here