ԳլխավորԼուր

Ներկայացվել է Փարիզի Օլիմպիական խաղերի երգը. խաղերին մասնակցելու է 206 երկիր

Ներկայացվել է Փարիզի Օլիմպիական խաղերի երգը ամերիկացի երգիչներ Գվեն Ստեֆանիի եւ Անդերսոն Պաակի կատարմամբ։ Այն կոչվում է Hello World։

Փարիզի Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ին, սկիզբը՝ Երեւանի ժամանակով 21:30-ին։

Առաջին անգամ Խաղերի բացումը չի անցկացվի մարզադաշտում. մարզիկների շքերթը կանցնի նավակներով Սեն գետում։

Բացի Փարիզից՝ օլիմպիական մրցումները կանցկացվեն նաեւ   երկրի 16 այլ քաղաքներում ու   Թաիթիում՝ Ֆրանսիական Պոլինեզիայի կղզում, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

Ընդհանուր առմամբ, Փարիզի խաղերում ներկայացված է 32 մարզաձև, որոնցում խաղարկվելու է մրցանակների 329 հավաքածու, մասնակից երկրների թիվը 206 է։

Խաղերի թալիսմանը գլխարկի մի տեսակ է, որին Ֆրիգի անվանումն են տվել. Այն Ֆրանսիայի Հանրապետության խորհրդանիշն է և խորհրդանշում է ազատությունը։

Հիշեցնենք՝ Փարիզի օլիմպիական խաղերում Հայաստանը ունի 15 ներկայացուցիչ։

Փարիզի օլիմպիական խաղեր-2024-ի թալիսման Ֆրիգին