ԳլխավորԼուր

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամների թիվը հասավ 17-ի

Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվել է ևս երկու մարզիկով, հայտնում է ՀԱՕԿ-ը: Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը ՝ 100 մետր ազատ լողաոճերում:

Հայաստանն  Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգիր նվաճել էին` հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը / 77 կգ /, Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը  /57 կգ / Վազգեն Թևանյանը / 65 կգ /, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ /, Հովհաննես Բաչկովը /63կգ / Արման  Դարչինյանը /75 կգ /, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ  Իզաբելա Յայլյանը  /59 կգ /, Սիմոն Մարտիրոսյանը /109կգ /, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը /73 կգ/, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը:

Օլիմպիական երեսուներկուերորդ խաղերը սկզբում նախատեսված էին անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը, սակայն COVID-19 համավարակի պատճառով հետաձգվել են ու կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

Comment here