ԳլխավորԼուր

ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց

Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Երևանում ԱՄՆ դեսպանության կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է արվում զգոն լինել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել շփման գիծ և սահմանի մոտակայք այցելություններից, ինչպես նաև Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով մինչև Վրաստանի սահման ճանապարհորդելուց։

Դեսպանությունը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Comment here