ԳլխավորԼուր

Կորոնավիրուսից 4-րդ մարդն է մահացել Հայաստանում

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրառել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը.

«89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»։

Հիշեցնենք, որ Հայաստանում մինչ այս գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3 դեպք։

 

Comment here