Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում։ Էպիկենտրոնը եղել է Շորժայի մոտակայքում։
Ցնցումները զգացվել են Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում, նախնական տվյալներով՝ 3-4 բալ ուժգնությամբ։
ՀՀ ԱԻՆ-ից ավելի ուշ տեղեկացրեցին, որ սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստանի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 — 4 բալ ուժգնությամբ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։