ԳլխավորԼուր

Տեղի կունենա Գրքի երեւանյան երրորդ փառատոնը

ՄեդիամաքսՆոյեմբերի 22-24-ը ՀԲԸՄ ցուցասրահում եւ դահլիճում տեղի կունենա Գրքի երեւանյան երրորդ փառատոնը։

Այս տարի տոնավաճառ-ցուցահանդեսին կմասնակցի 33 հրատարակչություն, գրախանութ եւ կազմակերպություն։ Կգործի մինչեւ 40% զեղչ։

Նախատեսվում են ավելի քան 15 նոր գրքերի եւ նախագծերի շնորհանդեսներ, վարպետության դասեր նկարազարդողների, մարքեթինգի, վաճառքի մասնագետների համար, դասախոսություններ գրողների եւ գրականության ոլորտի այլ ներկայացուցիչների ու ընթերցողների համար (նոր ու հաջողակ հրատարակչություն հիմնելու, արտերկրում հրատարակվելու հնարավորությունների, մանկական գրականության արդի խնդիրների եւ այլ թեմաների շուրջ)։

Կլինեն քննարկումներ գրականության եւ կինոյի, երաժշտության ու պոեզիայի մասին, կանցկացվեն ընթերցումներ։

Փառատոնի ընթացքում հայտնի կդառնան գրական մրցույթի «Պոեզիա», «Արձակ» եւ «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթողները։

Կազմակերպիչները նշում են, որ քաղաքի գրքոտ հանգստյան օրերը կանցնեն վինիլային գինարbook-ի, ռոքային բալլադների, ջազային իմպրովիզների ու դասական միջերգերի ուղեկցությամբ։

Գրքի երեւանյան փառատոնի մուտքն ազատ է։

 

Comment here