ԳլխավորԼուր

Անհնազանդության ակցիաները Երևանում՝ մեկ տեսանյութով

Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են իրականացրել։ Որոշ մասերում ոստիկանությունը մի քանի րոպե ժամանակ է տվել ճանապարհը բացելու համար, ապա՝ ուժ կիրառել ու քաղաքացիներին բերման ենթարկել։

Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։

Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։

Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։

Հաջորդ հանրահավաքը նախատեսված է մայիսի 12-ին, 18.30-ին՝ Հանրապետության հրապարակում։