ԳլխավորԼուր

Երեւանի տրանսպորտային թունելներից մեկը մայիսի 8-ին 9 ժամ փակ կլինի

Երեւանի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝  մայիսի 8-ին-ին՝ ժամը 09:00-18:00-ն այդտեղ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Տեղեկությունը հայտնում են Երեւանի քաղաքապետարանից ու հայցում են վարորդների ներողամտությունը՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար:

Comment here