Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։
Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։
Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Համերգը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Դոպինգ Սփեյս» ընկերության կողմից։ Կազմակերպիչներն անվճար տոմսեր են հատկացրել հատուկ կարիքներով խմբերի ներկայացուցիչներին՝ ապահովելով նրանց լիարժեք մասնակցությունը այս բացառիկ համերգին։
Մենահամերգը կայացել է «UP ALL NIGHT» համաշխարհային շրջագայության շրջանակում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews









