ԳլխավորԼուր

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզները կսկսեն աշխատել մայիսի 20-ից

Երևանի քաղաքապետարանը պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից։ Տարվող աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է Կարապետյանը։

Comment here