ԳլխավորԼուր

Կենսաթոշակների վճարման քարտային համակարգի ներդրումը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում հետաձգվում է

Կենսաթոշակների վճարման քարտային համակարգը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կներդրվի ոչ թե ընթացիկ տարվա հուլիսի 1-ից, ինչպես որոշված էր կառավարության հաստատած կարգով, այլ հոկտեմբերի 1-ից։

Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման ժակմետը 4 ամսով հետաձգելու` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկն այսօր ընդունվեց կառավարության հերթական նիստում։

Նոր կարգի համաձայն` կենսաթոշակառուն կարող է մինչև մինչև 2021թ–ի հուլիսի 1-ը որոշում կայացնել` ցանկանում է թոշակը ստանալ բանկերից որևէ մեկի, թե «Հայփոստի» քարտով, ու կնքի համապատասխան պայմանագիր։

Հակառակ դեպքում` Երևանում, Գյումրիում ու Վանաձորում դա կկատարվի ինքնաշխատ եղանակով` ծրագիրը կամայականության սկզբունքով կընտրի վճարող կազմակերպությունը, և հոկտեմբերի 1-ից սկսած կենսաթոշակը կվճարվի արդեն նոր կարգով։

Հայաստանի այլ խոշոր բնակավայրերում կարգը կսկսի գործել 2022թ–ի հունվարի 1-ից, 1000–ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում` 2023թ–ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներում` 2024թ–ից։

Comment here