Աննախադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկությունը դարձել է դժվարանցանելի, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
«Երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես, Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու Ավտոկայարանից Լալայան փողոց գնացող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։
ԱԻ և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։
Խնդրում ենք երթևեկությունը պլանավորել քաղաքի այլ հատվածներով՝ զերծ մնալով վերը նշված հատվածներից»։
Comment here
You must be logged in to post a comment.