Գնահատման և թեստավորման կենտրոնում երեկ ստացվել են վերջին 3 առարկաների քննության՝ հայոց լեզու և հայ գրականության, կենսաբանության և ֆիզիկայի գնահատականների բողոքարկման դիմումները, տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Առաջիկայում բողոքարկման հանձնաժողովը նիստ կգումարի, և մասնագետները կքննարկեն դիմումները:
Բողոքարկման արդյունքում վերանայված կամ անփոփոխ թողնված միավորների հրապարակումից հետո միայն կարելի կլինի խոսել վերջնական գնահատականների մասին:
Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 18-ին:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։