ԳլխավորԼուր

Երեւանում մայիսի 17-ին փակ փողոցներ կլինեն

Ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան — Հերացի միակողմանի և Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան — Գլինկա փողոցների հատվածները։

Այս մասին նշված է Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի համաքաղաքացիներ,

Քարաթափման վտանգի կանխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 07:00-ից փակ կլինի Մյասնիկյան փողոցից դեպի մայրաքաղաքի կենտրոն իջնող Հերացի փողոցի միակողմանի ճանապարհը։

Նույն օրը, ժամը 11։00-ից մինչև 15:00-ն, փակ կլինի նաև Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածը, ուր սանմաքրման համալիր աշխատանքներ կիրականացնի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։

Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Comment here