ԳլխավորԼուր

Երևանում կանխարգելիչ գործողություն է իրականացվում. Sputnik Արմենիա

Երևանի տարբեր հատվածներում այսօր երեկոյան ոստիկանները փակել են ավտոճանապարհները, ժամանակավորապես դադարեցրել երթևեկությունը։

Sputnik Արմենիայի թղթակիցն արձանագրել է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցնում ավտոմեքենաներն ու զննություն անցկացնում դրանց սրահներում ու բեռնախցիկներում ստուգում մեքենայում գտնվող անձանց փաստաթղթերը։

Լրագրողի հարցերին ոստիկանները հրաժարվել են պատասխանել։ Իսկ հանրության շրջանում արդեն իսկ լուրեր են տարածվել այն մասին, թե, իբր, ոստիկանությունը փնտրում է ազատազրկման վայրից փախուստի դիմած ինչ–որ անձի։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ իրավապահներն ավտոմեքենաներում զենք են փնտրում։

Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում մայրաքաղաքում, անհանգստանալու կարիք չկա, օպերատիվ իրավիճակը վերահսկվում է։

Comment here