2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 00:00-ին, Երևանի Անգլիական այգում կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը: Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին, հայտնում է «Ա1+»-ը։
Պլանետարիումը կունենա 14 մ տրամագիծ ունեցող էկրան և կտեղավորի մինչև 50 մարդ: Հանդիսատեսների համար հարմարավետ պարկեր են նախատեսված. այդպիսով հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին:
Պլանետարիումում կանցկացվեն նաև օպերային, սիմֆոնիկ և ջազային համերգներ, ինչպես նաև պաշտոնական միջոցառումներ և ներկայացումներ:
Մանրամասները՝ այստեղ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։