ԳլխավորԼուր

Վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան

Նորոգումից հետո վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը (էստակադան), հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ տրանսպորտային ուղեանցի վերաբացման նախնական ժամկետը հոկտեմբերի 25-ն էր, սակայն դեֆորմացիոն կարերի նորոգման, հատվածական ասֆալտապատումն ու գծանշումն արագացված կարգով կազմակերպելու շնորհիվ ուղեանցը հնարավոր եղավ վերաբացել ժամկետից շուտ: