Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները բողոքի երթ են իրականացնում Երեւանում, հայտնում է News.am-ը: Նրանք երթով շարժվում են դեպի կառավարության շենք՝ իրենց բողոքն ու սկզբունքային անհամաձայնությունը հայտնելու ԲՊՀ-ն և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշման նախագծին:
Ուսանողները վանկարկում են «Չենք ձուլվելու»:
Հիշեցնենք, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ հոկտեմբերի 12-ից դասադուլ են անում և ստորագրահավաք են անցկացնում՝ բողոքելով բուհերի խոշորացման շրջանառվող նախագծի դեմ։
Նախարար Դումանյանը հոկտեմբերի 13-ին հաստատել էր, որ շրջանառվում է 3 բուհերի միավորման որոշում: