ՀՀ քարտեզն առանց Սյունիքի տեղադրող և հայաստանյան իրադարձությունները իշխանական տեսանկյունից լուսաբանող անգլալեզու EVN Report -ն այս օրերին միջազգային Media Festival է անցկացնում Երևանում, որին մասնակցում են հեղինակավոր միջազգային լրատվականների ներկայացուցիչները, հայտնում են ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն-ից։
Մի խումբ երիտասարդներ այսօր ներկա են գտնվել մեդիա փառատոնին և հնչեցրել մի քանի կոչեր.
«Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։
Այս «Խաղաղության դարաշրջան» կոչվածը մեզ` հայերիս համար, նշանակում է Ցեղասպանություն: Դադարեք զբաղվել դրա պրոպագանդայով:
Եվ դու @EVN Report այլևս երբեք չհամարձակվես տեղադրել Հայաստանի քարտեզն առանց Սյունիքի»։
EVN Report կայքում դեռ 2019 թվականին նախ տեղադրվել էր նկար, որում երևում է Հայաստանի քարտեզը, որտեղ ներառված չէր Սյունիքի մարզը և Լեռնային Ղարաբաղը։
EVN Report-ի խմբագրակազմը ավլի ուշ փոխել է նկարը՝ թողնելով հետևյալ մեկնաբանությունը․ «Խմբագրի նշում․ այս նկարի նախորդ տարբերակի քարտեզը ոչ ճշգրիտ էր: Այն հեռացված է»։