ԳլխավորԼուր

Հազարավոր հույն ուսանողներ բողոքի ակցիաներ են իրականացրել ընդդեմ մասնավոր բուհերի

Աթենքում ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանության միջև

Հազարավոր հույն ուսանողներ հունվարի 11-ին բողոքի ցույցերի են դուրս եկել Աթենքում, Սալոնիկում և այլ քաղաքներում ՝ բողոքելով կրթության առևտրայնացման դեմ: Ուսանողները դժգոհ են երկրում մասնավոր համալսարանների աշխատանքը թույլատրելու կառավարության ծրագրերից:

Աթենքում ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանության միջև։ Ուժայինները արցունքաբեր գազ են կիրառել։

Կիրիակոս Միցոտակիսի կառավարության ծրագրի համաձայն՝ օտարերկրյա մասնավոր բուհերը կկարողանան Հունաստանում մասնաճյուղեր բացել: Ցուցարարները կարծում են, որ դա կարժեզրկի հունական բուհերի դիպլոմները եւ անհավասար պայմանների մեջ կդնի նրանց, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ վճարել կրթության համար:

Այժմ բուհերում ուսումը անվճար է և ֆինանսավորվում է պետության կողմից։ Կառավարության կարծիքով ՝ նորամուծությունները կօգնեն դադարեցնել «ուղեղների արտահոսքը» և ամրապնդել Հունաստանի տնտեսությունը։