Մարտի 24-ին Աթենքի կենտրոնում մունիցիպալ ֆիլհարմոնիկ նվագախմբի հնչյունների ներքո տեղի ունեցավ ամենամյա ուսանողական շքերթ՝ նվիրված Հունաստանի անկախության օրվան, հայտնում է tovima.com-ը։
Ավանդույթի համաձայն՝ շքերթը գլխավորում էր Կալավրիտայի գլխավոր լիցեյը, որտեղ սկսվել էր Օսմանյան չորսդարյա տիրապետության դեմ խռովությունը։
Ավանդական հագուստով աշակերտները հպարտությամբ քայլել են կրելով 1821 թվականի հեղափոխության դրոշը ՝ ի նշան հարգանքի ազատության համար պատմական պայքարի:
Շքերթի մեկնարկից առաջ Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակներ են դրվել։
Ուսանողական շքերթին ներկա են եղել կրթության, կրոնի և սպորտի նախարար Սոֆիա Զախարակայան, խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը, Աթենքի քաղաքապետ Հարիս Դուկասը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Գլխավոր տոնակատարություններին ընդառաջ՝ մարտի 25-ին Աթենքում տեղի կունենա մեծ զորահանդես: Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի (GEETHA) տվյալներով ՝ այդ օրվա միջոցառումները կսկսվեն վաղ առավոտյան Լիկավիթ բլուրից 21 զենքից բաղկացած համզարկով, որին կհաջորդի Ակրոպոլիսում դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը: Զորահանդեսը պետք է սկսվի առավոտյան ժամը 11:00-ին:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews