Հայաստանի ազգային գրադարանի՝ էլեկտրոնային գրանցում ստացած 13000-րդ ընթերցողը Յուլյան է: 21-ամյա արցախցի ուսանողուհին սովորում է Երևանի պետական համալսարանում: Ապագա կովկասագետ է:
«Կարդալ շատ է սիրում, բայց Ազգային գրադարանում նորեկ է: «Հիմնականում պատմական գրքեր եմ նախընտրում, այժմ կարդում եմ «Ռանչպարների կանչը»,- նշում է նա:
Յուլյան մտադիր է օգտվել մեր հսկայական ֆոնդերից սկզբում՝ հետազոտական, ապա՝ դիպլոմային աշխատանքների համար:
Նշենք, որ 2021 թվականի փետրվարի 25-ից Ազգային գրադարանի ընթերցողական տոմսերի համարակալումը սկսվել է 0-ից, և բոլոր ընթերցողների գրանցումը կատարվում է էլեկտրոնային եղանակով։
Սիրելի հետևորդներ, եթե դեռևս մեր ընթերցողը չեք, վստահ ենք, որ դուք էլ, գալով Ազգային գրադարան, կգտնեք ձեր մտքերն ու գաղափարներն իրագործելու կատարյալ վայրը»,-հայտնում են Ազգային գրադարանից: