ԳլխավորԼուր

Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) բրոնզե նվաճեց Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց 85 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 117 կգ և 120 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր ու երիտասարդական ռեկորդ սահմանեց:

Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ նա Եվրոպայի գործող չեմպիոն է:

Վաղը՝ դեկտեմբերի 9-ին, մրցապայքարի մեջ կմտնի Գոռ Սահակյանը ( 67 կգ). մեկնարկը` ժամը` 21:00-ին։