ԳլխավորԼուր

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթողները

Սիմոն Մարտիրոսյան

Ավարտվեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը։

96 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը երկամարտի 366 կգ արդյունքով նվաճեց Դավիթ Հովհաննիսյանը:

102 կգ քաշայինների պայքարում առաջատարը Արա Աղանյանն էր: Երկամարտում նա գրանցեց 340 կգ արդյունք:

109 կգ քաշային կարգում 368 կգ արդյունքով հաղթող ճանաչվեց Պետրոս Պետրոսյանը:

Գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 400 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը (180+220):

Մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ դարձան Վոլոդյա Սարգսյանը (55 կգ), Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Նարեկ Հովսեփյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Մնացական Աբրահամյանը (89 կգ):

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»