Արսեն Դավթյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
«Արսենը առաջին խաղափուլում պարտվելուց հետո 8 անընդմեջ հաղթանակ տարավ՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր:
Առաջնության շրջանակներում Արսենը լրացրեց նաև միջազգային վարպետի նորմա: Սա Արսենի երրորդ նորման է:
Շնորհավորում ենք Արսենին ոսկե մեդալի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,-նշված է հաղորդագրության մեջ:
- 1-ին տեղ Մ18՝ Արսեն Դավթյան
- 1-ին տեղ Ա16՝ Ագնեսա Տեր-Ավետիսյան
- 2-րդ տեղ Մ14՝ Բենիկ Ագասարով
- 4-րդ տեղ Մ18՝ Էմին Օհանյան
- 4-րդ տեղ Մ12՝ Տիգրան Համբարձումյան
- 5-րդ տեղ Ա14՝ Սոնա Կրկյաշարյան
