ԳլխավորԼուր

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Էլմիրա Կարապետյան

Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Էլմիրա Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել՝ ատրճանակ ձևի 10 մ․ 60 կրակոց մրցաձևի եզրափակչում հավաքելով 236.6 միավոր։

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում է նաև ատրճանակ ձևի մարզիկ Բենիկ Խլղաթյանը:

Հիշեցնենք՝ Էլմիրա Կարապետյանը Հայաստանի դեռևս միակ մասնակիցն է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում: