ԳլխավորԼուրՀայաստանս

Արեն Իսրայելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարական Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Ազատ ոճային Արեն Իսրայելյանը (71 կգ) առաջնության ոսկե մեդալակիր դարձավ՝ հունիսի 16-ին կայացած եզրափակիչում 12:1 հաշվով առավելության հասնելով ռուս Դուխաևի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայկ Գասպարյանը (45 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Տիգրան Բունիաթյանը (51 կգ)` բրոնզե մեդալակիր։

55 կգ քաշային կարգի, ազատ ոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը ևս դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին։

Comment here