ԳլխավորԼուր

Ջուլիետա Ավանեսյանը` Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 տարեկանների չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Ջուլիետա Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների +87 կգ քաշայինների պայքարում:

Հայ մարզուհին երկամարտում ցույց է տվել 235 կգ արդյունք (108+127 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս Ավանեսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Այսօր ավելի վաղ Ալեքսանդր Լազարյանն էր ոսկե մեդալ նվաճել մինչև 20 տարեկանների պայքարում, Միլենա Խաչատրյանն էլ արծաթ էր նվաճել Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների պայքարում: