ԳլխավորԼուր

Հայ աշակերտները 6 մեդալ են նվաճել Աստղագիտական 5-րդ բաց օլիմպիադայում

Աստղագիտական 5-րդ բաց օլիմպիադայի ոսկե մեդալակիրները

Հայ աշակերտները 2 ոսկե ու 4 արծաթե մեդալներ են նվաճել ՌԴ-ում անցկացված Աստղագիտական 5-րդ բաց օլիմպիադայում։

Ոսկե մեդալակիրներ

  • Ռուզաննա Շիրոյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
  • Բագրատ Բագրատյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց

Արծաթե մեդալակիրներ

  • Էմիլ Հարությունյան- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
  • Նատալի Մարգարյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
  • Արարատ Պետրոսյան- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
  • Տիգրան Գասպարյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց

5-րդ միջազգային աստղագիտական բաց օլիմպիադան (OWAO-2026) անցկացվել է 2026 թվականի նոյեմբերի 6-14-ը «Սիրիուս» դաշնային տարածքում (Ռուսաստան)։

Մասնակցել են 69 դպրոցականներ աշխարհի 14 երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Պերու, Թուրքիա և այլն):

Մրցույթները ներառել են տեսական, գործնական, դիտողական հարցեր և էքսպրես տուրեր:

Կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը և «Տաղանդ ու հաջողություն» կրթական հիմնադրամը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews