ԳլխավորԼուր

Հայ աշակերտները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց երկրներում անցկացված աշխարհագրության մրցույթների հիման վրա։ Օլիմպիադան, որն անցկացվել է անգլերենով, բաղկացած էր երեք փուլից՝ տեսական, գործնական-քարտեզագրման և մուլտիմեդիա-թեստային։

Հայաստանի 6 հոգանոց թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 5 և Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 1 աշակերտներ: Նրանք արժանացել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների:

Արծաթե մեդալի են արժանացել.

  • Անտոնյան Հայկ — «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան
  • Սաթի Հայրապետյան — «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան

Բրոնզե մեդալի են արժանացել.

  • Խաչատրյան Սամվել — Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 10-րդ դասարան
  • Հարությունյան Էրիկա — «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան
  • Պողոսյան Նարե — «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան

Թիմը ղեկավարել է աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։

Օլիմպիադայի առցանց ձևաչափի անցկացման կազմակերպչական հարցերը հոգացել է «Քվանտ» վարժարանը։