ԳլխավորԼուր

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն». նախնական արդյունքներ

Աշխարհագրության դասասենյակ

Հունվարի 15-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները. փետրվարի 5-ին դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։

«Կենսաբանություն»

Հայտագրվել է 887, մասնակցել է 865 դիմորդ (2022-ին՝ 1587)

Միջին միավորն է 13,11 (2022-ին՝ 11,96)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 124 մարդ կամ 14,3 տոկոս (2022-ին՝ 358 կամ 22,6 տոկոս)

18-20 միավոր են ստացել 182 մարդ կամ 21 տոկոս (2022-ին՝ 294 կամ 18,5 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 77, 19-19.75՝ 89, 20՝ 16 դիմորդ։

«Աշխարհագրություն»

Հայտագրվել է 32, մասնակցել է 30 դիմորդ (2022-ին՝ 125)

Միջին միավորն է 14,06 (2022-ին՝ 12,81)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 2 մարդ կամ 6,7 տոկոս (2022-ին՝ 3 կամ 2,4 տոկոս)

18-20 միավոր են ստացել 6 մարդ կամ 20 տոկոս (2022-ին՝ 11 կամ 8,8 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 2, 19-19.75՝ 4 դիմորդ։

Գնահատականները հրապարակվում են քննության 5-րդ օրը՝ փետրվարի 9-ին: Բողոքարկման համար դիմումներն ընդունվելու են հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը, առավոտյան 10-ից մինչև երեկոյան 17-ը:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները անցկացվել են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։