ԳլխավորԼուր

Միասնական քննությունների 1-ին փուլում բացակայած դիմորդներին

Այն դիմորդները, ովքեր միասնական քննությունների 1-ին փուլում բացակայել են քննություն(ներ)ից կամ հիվանդության պատճառով ընդհատել են այն, եթե ցանկանում են 2-րդ փուլում հանձնել նույն առարկա(ներ)ի քննություն(ներ)ը, ապա պետք է ս/թ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ժամը 17։00-ն դիմեն «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի info@atc.am էլ․ փոստի հասցեին։

Կայքէջում պետք է նշել՝

• Դիմորդի անունը, հայրանունը, ազգանունը

• ԳԹԿ անձնական համարը

• Այն քննական կենտրոն(ներ)ը, որտեղ 1-ին փուլում պետք է հանձներ քննություն(ներ)ը կամ ընդհատած քննության կենտրոնը

• Չմասնակցած միասնական քննության առարկան

և կցել նոր միասնական քննության մասնակցության համար վճարման անդորրագրի լուսանկարը։

Comment here