ԳլխավորԼուրԿրթություն

Դիմորդը քննական կենտրոն ներկայանում է անցաթղթով և անձը հաստատող փաստաթղթով. ԳԹԿ

Միասնական կամ ներբուհական քննություն հանձնող դիմորդներին  տրվում են անցաթղթեր, տեղեկացնում են Գնահատման եւ թեստավորման կենտրոնից: Միասնական քննություն հանձնող դիմորդներին անցաթղթերն ուղարկում է ԳԹԿ-ն, իսկ ներբուհական քննություն հանձնողներինը՝ համապատասխան բուհը:

Դիմորդները dimord.am կայքում նշած իրենց էլեկտրոնային փոստին մինչև հուլիսի 1-ը կստանան իրենց տվյալներով միասնական քննության մասնակցության անցաթուղթ՝  քննական կենտրոնի գտնվելու վայրի, առարկայի, քննության օրվա, ժամի  նշումով:  Այդ անցաթղթերը դիմորդները կարող են կա՛մ տպել, կա՛մ  ստանալ այն ուսումնական հաստատությունում, որտեղից ստացել են անձնական համար:

Հիշեցում՝  դիմորդը քննական կենտրոն ներկայանում է անցաթղթով և անձը հաստատող փաստաթղթով:

Ներբուհական քննություն հանձնող և օտարերկրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտ դիմորդներն իրենց անցաթղթերը կստանան մինչև հուլիսի 1-ը միայն  իրենց էլեկտրոնային փոստին:

Միասնական քննությունների ժամանակացույցը՝ այստեղ։

Comment here