ԳլխավորԼուր

Մեկնարկում են հեռակա ուսուցման ընդունելության քննությունները

Վաղը մեկնարկում են հեռակա ուսուցման ընդունելության քննությունները, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Այս տարի դրանք անցկացվում են կենտրոնացված՝ միասնական քննությունների նման:

Այդ նպատակով հանրապետությունում ձևավորվել է 14 քննական կենտրոն, 6-ը՝ մարզերում և 8-ը՝ մայրաքաղաքում:

Քննական առաջին օրը՝ հոկտեմբերի 21-ին, հանրապետությունում 100 դիմորդ քիմիա է հանձնելու, 160-ը՝ ռուսաց լեզու: Մարզերում գործելու են բոլոր 6 քննական կենտրոնները, իսկ Երևանում՝ 2-ը՝ Դավիթաշենի թիվ 189 ավագ դպրոցում 102 դիմորդ ռուսերեն է հանձնելու, իսկ ՀԱԹ թիվ 190 ավագ դպրոցում՝ 77-ը քիմիա:

Քննության մեկնարկը՝ 10.00-ին, լուսաբանելու ցանկություն ունեցող լրագրողների մուտքը՝ ոչ ուշ, քան 09.30, քննության տևողությունը քիմայի դեպքում 3 ժամ է, ռուսերենին հատկացված է 2,5 ժամ: