Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննական կենտրոնները: Դրանք 16-ն են՝ 6-ը մարզերում և 10-ը՝ մայրաքաղաքում, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
Երևանում
թիվ 46 ավագ դպրոց
թիվ 57 հիմնական դպրոց
թիվ 118 ավագ դպրոց
թիվ 135 հիմնական դպրոց
թիվ 155 հիմնական դպրոց
թիվ 168 հիմնական դպրոց
թիվ 200 հիմնական դպրոց
թիվ 170 ավագ դպրոց
թիվ189 ավագ դպրոց
թիվ 190 ավագ դպրոց
Գեղարքունիքում
Գավառի թիվ 5 ավագ դպրոց
Շիրակում
Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց
Լոռիում
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց
Տավուշում
Իջևանի ավագ դպրոց
Սյունիքում
Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց
Կապանի թիվ 6 հիմնական դպրոց
Հիշեցնենք, որ միասնական քննություններն անցկացվում են հոկտեմբերի 20-27-ը: