ԳլխավորԼուր

«Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննությունների թեստերն ու պատասխանները

Հունիսի 22-ին 23 քննական կենտրոններում կայացել են միասնական քննություններ «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից։

Քննական կենտրոնների 8-ը Երևանում են, 15-ը՝ մարզերում։

Մասնակցելու հայտ էր ներկայացրել 2759 դիմորդ («Հայոց պատմություն»-1377, «Ֆիզիկա»-1382)։

Գնահատման ու թեստավորման կենտրոնը հրապարակել է թեստերն ու ճիշտ պատասխանները։

«Հայոց պատմություն»

Թեստեր 1 2 3 4

Պատասխաններ 1 2 3 4

«Ֆիզիկա»

Թեստեր 1 2 3 4

Պատասխաններ 1 2 3 4

Հիշեցնենք, որ քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ: Ավարտից քիչ անց՝ ժամը 13.00-14.00, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակում է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այս դեպքում՝ հունիսի 27-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:

Միասնական քննության վերջին օրը հունիսի 25-ն է («Քիմիա», «Ռուսաց լեզու»

Հիշեցնենք, որ բուհերում ընդունելությունն այս տարի կկատարվի 2 փուլով: Դիմորդներն առաջին փուլով միայն 1 բուհ և 1 մասնագիտություն կընտրեն վճարովի և անվճարի տեղերի համար ու կլրացնեն հայտը։ Այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, երկրորդ փուլում կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով թափուր մնացած տեղերի համար։

2021/2022 ուստարվա բուհական ընդունելության քննությունների ու մասնագիտությունների ցանկ

Comment here