ՀՀ 39 քննական կենտրոններում հունիսի 10-ին անցկացվել է միասնական քննություն «Օտար լեզու» առարկայից:
Քննություն հանձնելու համար գրանցված 5752 դիմորդներից անգլերեն պետք է հանձնեին 5587, գերմաներեն՝ 96, ֆրանսերեն՝ 65 և 2-ական` իսպաներեն ու իտալերեն լեզուներից։ Այս տարի պարսկերեն լեզվի քննության հայտ չի ստացվել (անցած տարի՝ 2)։
Գնահատման ու թեստավորման կենտրոնը հրապարակել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
Անգլերեն
Գերմաներեն
Ֆրանսերեն
Իսպաներեն
Իտալերեն
Հիշեցնենք, որ Օտար լեզվի քննության տևողությունը 150 րոպե է՝ 2.5 ժամ: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այս դեպքում՝ հունիսի 15-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:
Հաջորդ միասնական քննության օրը հունիսի 14-ն է («Հայոց լեզու և հայ գրականություն»)։
Միասնական քննությունների վերջին օրը հունիսի 24-ն է։
2022/2023 ուստարվա բուհական ընդունելության քննությունների ու մասնագիտությունների ցանկ