ԳլխավորԼուր

Հաստատվել են այս տարվա միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են այս տարվա միասնական քննություններ օրերը: Քննաշրջանը մեկնարկում է հունիսի 7-ին և ավարտվում 24-ին, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

Ժամանակացույցը

7.06.2022 թ. — «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

10.06.2022 թ. — «Օտար լեզուներ» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն»),

14.06.2022 թ. — «Հայոց լեզու և հայ գրականություն»,

17.06.2022 թ. — «Մաթեմատիկա»,

21.06.2022 թ. — «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»,

24.06.2022 թ. — «Քիմիա», «Ռուսաց լեզու»: