Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը:
Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
- 10.06.2025 թ. — «Քիմիա», «Ռուսաց լեզու»
- 13.06.2025 թ. — «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն)
- 17.06.2025 թ. — «Մաթեմատիկա»
- 20.06.2025 թ. — «Հայոց լեզու և հայ գրականություն»
- 24.06.2025 թ. — «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
- 27.06.2025 թ. — «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»
Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 46 քննական կենտրոնների ցանկը՝ 17-ը՝ Երևանում և 29-ը՝ մարզերում։
Հիշեցնենք՝ բուհերի ընդունելության համար այս փուլում հայտագրվել է 15 970 դիմորդ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews