ԳլխավորԼուր

«Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը

«Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը

Ոսկեվազի գինու գործարանի տարածքում անցկացվել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի 9-րդ Ա դասարանի աշակերտների մշակութային Վերջին զանգը «Արքայապատում» թատերական ներկայացումով:

Դպրոցի տնօրեն Արուսյակ Բաղդասարյանի խոսքով՝ արձագանքելով մշակութային կրթության տարի անցկացնելու ԿԳՄՍ նախարարության հայտարարությանը՝ դպրոցը որոշել է ավանդական Վերջին զանգի փոխարեն հանդես գալնախագծային աշխատանքով.

«Գաղափարը շատ արագ դարձրեցինք գործողություն. աշակերտների հետ սկսեցինք հայ ժողովրդի պատմության 4 արքայատների փառավոր էջերը ներկայացնող «Արքայապատում» թատերական ներկայացման ստեղծման աշխատանքը»:

Դպրոցի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, բոլոր գործընկեր կառույցներին, ինչպես նաև Ոսկեվազի գինու գործարանի տնօրինությանը՝ նախագիծը տպավորիչ և հետաքրքիր միջավայրում իրականացնելու հնարավորության համար:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

«Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը «Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը «Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը «Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը «Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը «Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը «Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը «Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգը