Երկարատև պատրաստություններից, նկարահանումներից, մոնտաժից, քվեարկություններից, «էրեխեք, չենք հասցնում»-ներից հետո եկավ պրեմիերայի ժամը․ հուլիսի 1, 19:00: Օրվա այբական գլխավոր լուրերի շարքում անընդհատ շրջանառվում էին 8-րդ սերնդի վերջին զանգի ֆիլմի թրեյլերը, պրեմիերան ու հետհաշվարկները։
Շրջանավարտները ֆիլմում իրենց մակագրեցին հավերժության ու սիրո խորհրդանիշներով՝ «♾-րդ ❤ունդ»։
Եվս մեկ այբեցի սերունդ ավարտեց իր պատմությունը, իսկ արտակարգ պայմաններում աննախադեպ վերջինզանգյան արարողություն նշած 8-րդ ՍԵՐունդի շրջանավարտները վստահորեն ասում են․ «Մենք մի օր դեռ կգնանք դպրոց՝ իսկական վերջին զանգ նշելու»։
Comment here
You must be logged in to post a comment.