ԳլխավորԼուր

Լիտվայի նախագահի տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին

Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին: Այս մասին տեղեկացնում է Լիտվայում Հայաստանի դեսպանությունը:

Նվերները Հայաստան են ուղարկվել հուլիսի 3-ին` լիտվական ռազմական ինքնաթիռով:

Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով օրերս բժիշկների խումբ էր ուղարկել Հայաստան։ Տրամադրվել են նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ ու սարքավորումներ:

Comment here